Ոստիկանությունը՝ Գորիսում հնչած կրակոցների մասին
ՀասարակությունՀՀ ոստինակության Գորիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացել, որ 18:15-ին կրակոցներ են հնչել Գորիսի վարչական տարածքում: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Այս պահին խումբը դեպքի վայրում է, հանգամանքները պարզվում են»,- ավելացրեց նա:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ կրակոցներն արձակվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, ինչը, սակայն Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ կպատասխանի միայն գրավոր հարցմանը: