Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
ՀասարակությունՀայաստանում 2014թ.-ին նախորդ տարվա համեմատ հանցագործություններ թիվը նվազել է 4.3 տոկոսով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդման ներկայացման ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «2014թ. ընթացքում գրանցվել է 17 հազար 546 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 18 հազար 333 դեպքի համեմատ: Այսինքն՝ հանցագործության դեպքերը նվազել ե ն 787-ով կամ 4.3 տոկոսով»,- նշեց Կոստանյանը:
ՀՀ գլխավոր դատախազը սա դրական ցուցանիշ է համարում, սակայն նկատում է, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, հանցագործությունների կանխման, նախականխման և մեղավոր անձնաց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հարցում անելիքները շատ են:
Կոստանյանը նշեց, որ այդ աշխատանքներն ակտիվացնելու համար առաջնահերթ խնդիր է նախաքննության և օպերատիվ-հետախուզական աշխատանքների որակի կտրուկ բարելավումը, դրանց միջև սերտ համագործակցությունը, քննության ճիշտ պլանավորումը, բոլոր հնարավոր վարկածների մշակումը և դրանց օպերատիվ ստուգումը: