«Իսլամական պետություն»-ը գրավել է Պալմիրայի մեկ երրորդը
Հասարակություն«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի մեկ երրորդը: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
Դիտարկման խմբի ներկայացուցիչների խոսքով, դաժան մարտերից հետո զինյալները կարողացել են կառավարական զորքերին դուրս մղել հին քաղաքի մի քանի շրջաններից: Սպասվում է, որ հիմա նրանք կշարժվեն Պալմիրայից ոչ հեռու տեղակայված բնական գազի հանքավայր:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ավելի վաղ հնագույն ժառանգության պաշտպանները մտավախություն էին հայտնել, որ զինյալները կարող են ոչնչացնել եզակի անտիկ ավերակները:
Պալմիրայի ուղղությամբ զինյալների հարձակումը սկսվել էր մայիսի կեսերին, բայց այն ժամանակ կառավարական զորքերին հաջողվել էր հետ մղել այն: Մարտերի ընթացքում երկու կողմից էլ մի քանի հարյուր մարդ է զոհվել: