Երեք վրաերթ Երեւանում
ՀասարակությունՄայիսի 19-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում` «Այրարատ» տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 19-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիչինա եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա հեծանվորդ քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 19-ին, ժամը 18.30-ին, մարմնական վնասվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է մայիսի 18-ին Երեւանի Գրիբոյեդովի փողոցում ավտովթարի հետեւանքով:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: