Ոստիկանություն՝ իրար քաշքշելու եւ հարվածներ հասցնելու համար
ՀասարակությունՄայիսի 19-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, իրար քաշքշելու, ձեռքերով հարվածներ հասցնելու եւ վնասվածքներ պատճառելու համար, բաժին են ներկայացրել 1960 թ. ծնված Գեւորգ Կ.-ին եւ 1964 թ. ծնված Վարդան Ն.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: