Մոսկվայի պետհամալսարանը տեղ Է գրավել Եվրոպայի լավագույն բուհերի հնգյակում
ՀասարակությունՄոսկվայի պետհամալսարանը հինգերորդ տեղն Է զբաղեցրել Եվրոպայի լավագույն բուհերի հեղինակության վարկանիշում, որը կազմել Է Thompson Reuters ընկերությունը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
Եվրոպայի լավագույն համալսարանների հնգյակում տեղ են գտել նաեւ բրիտանական Քեմբրիջը, Օքսֆորդը, Լոնդոնի Թագավորական քոլեջը եւ Շվեյցարիայի տեխնոլոգիական ինստիտուտը:
Համաշխարհային վարկանիշում Մոսկվայի պետհամալսարանը զբաղեցրել Է 52-րդ հորիզոնականը: Այդ ցուցակի առաջատարներն են ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, որոնց հաջորդում են Օքսֆորդը եւ Քեմբրիջը:
Ընդամենը վարկանիշում ներկայացված Է 6,5 հազար համալսարան:
Thompson Reuters-ի վարկանիշը հիմնված Է ամբողջ աշխարհից 65 հազար փորձագետների հարցման տվյալների վրա, որն անցկացվել Է 2010-2014 թվականներին: