Սառնաղբյուր գյուղի մոտ «Միթսուբիշին» գլորվել է ձորակը. ԲԿ տեղափոխված վարորդի վիճակը ծանր է
ՀասարակությունՄայիսի 21-ին՝ ժամը 04:58-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 97 կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 23ՕՏ557 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Ա.Ղ.-ն (ծնվ. 1976թ.) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենան: