Ադրբեջանում մարդատար գնացքի վագոն է այրվել
ՄիջազգայինԱդրբեջանի ուղևորատար գնացքներից մեկում մայիսի 21-ի առավոտյան հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է գնացքի վագոններից մեկը: Բոլոր ուղևորները տարհանվել են, տուժողներ չեն գրանցվել:
Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ մարտական հաշվարկի գործունեության արդյունքում հրդեհը հաջողվել է մարել: Նշվում է, որ կրակի բնռկման պատճառը չհանգցրած ծխախոտն է եղել: