Հայաստանի ռուսական ռազմակայանում նոր ճաշարան Է բացվել
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի «Սիվերսկի» զինվորական ավանում հիմնանորոգումից հետո շահագործման Է հանձնվել անձնակազմի ճաշարանը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինվորական ճաշարանի նորոգման-վերականգնման աշխատանքները կատարվել են կես տարվա ընթացքում: Այդ ժամանակամիջոցում նորոգվել եւ վերասարքավորվել են բոլոր սրահներն ու հաղորդակցումները, օդափոխության համակարգը, տեղակայվել Է նոր սննդային բլոկ: Կատարվել Է ճաշարանի շենքի կոսմետիկ նորոգում: Ճաշարանի շենքը եւ դրա սրահները վերասարքավորվել են «շվեդական սեղանի» տարրերով սննդով զինծառայողների ապահովման համար: Այս համակարգը թույլ Է տալիս միաժամանակ կերակրել ավելի քան 500 զինծառայողների:
Ներկայում ռուսական ռազմակայանում ընթանում են «Մեծ ամրոց» զինվորական ավանում հերթական զինվորական ճաշարանի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները: Ընթացիկ տարում պլանավորված Է վերականգնել եւ վերասարքավորել զինծառայողների պարենային ապահովման բոլոր օբյեկտները: