ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կոտայքի մարզում նոր աղբավայր ստեղծելու վարկային համաձայնագիրը
ՀասարակությունԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Համաձայնագրին կողմ քվեարկեցին 72, դեմ՝4, ձեռնպահ՝ 23 պատգամավոր:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 3.5 միլիոն եվրոյի վարկ կստանա՝ Կոտայքի մարզում նոր աղբավայր ստեղծելու համար: Վարկային միջոցներից բացի, ՀՀ-ն ևս 3.5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ կստանա՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:
Ծրագրում ներգրավված կլինեն Կոտայքի մարզի 8 քաղաքային համայնքները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը: Նախատեսվում է Կոտայքի մարզում ստեղծել ժամանակակից աղբավայր, ինչը հնարավորություն կտա լուծել մարզում աղբահանության խնդիրները: