ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի
ՀասարակությունԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Մշտադիտարկումը տեղի կունենա մայիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենիյ Շարովը և Խրիստո Խրիստովը:
Հակառակ կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Սահմոն Թիլլերը և Պետեր Շվեդբերգը: