Կառավարությունը ԿԲ-ին տրամադրեց 10 մլրդ դրամի բյուջետային վարկ
ՀասարակությունՀայաստանի կառավարությունը 10 միլիարդ դրամ վարկ տրամադրեց Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ բյուջետային վարկը տրամադրվում է մինչ 2019թ. հունիսի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով : Վարկի հիմ նական գումարի մարումը կսկսվի 2016 թվականի հունիսի 15-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից:
Դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը ռեսուրս է տրամադրում ԿԲ-ին, որպեսզի վերջինը շարունակի գյուղատնտեսությանն ուղղված վարկերի տրամադրումը: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ վարկերը գյուղոլորտին հատկացվում է 14 տոկոսով, որից վեցը սուբսիդավորվում է կառավարության կողմից: Այսինքն, վարկերը գյուղացիներին հասնում են 8 տոկոսով: