Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի


Գործադիրը հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015թ. ծրագիրը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ վարչապետն անդրադարձել է ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն, բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներն ըստ էության վճարում է պետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:

Կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ այս փոփոխությամբ գործադիրը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի նրանք մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերեն և նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը: Ուստի ցանկալի է, որ հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնությունից: Հովիկ Աբրահամյանն այնուհետև հավելել է, որ ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ գործընթացը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողն երի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը և ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը՝ վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության արծարծած հարցադրումները՝ հաստատված մեխանիզմներն առավելագույնս պարզեցնելու համար և գործընթացի ավարտից հետո պատշաճ կարգով իրազեկել հանրությանը:

Հիշեցնելով, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ պարզաբանում տալու հանձնարարություն էր ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունը, կառավարության ղեկավարը ամբիոնի մոտ է հրավիրել սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է հատկապես Հալեպում ստեղծված դրությանը և այն միջոցներին, որ սփյուռքի շատ կազմակերպություններ ձեռնարկում են տեղի հայերին օգնելու համար: Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: Նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողով ի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել մեր հայրենակիցներին: Նախարարը հանդիպել է նաև բարեգործական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների գործերի հանձնակատարի ներկայացուցչի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու համար:

Նշելով, որ սիրիահայ երեխաների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, նախարարը վստահեցրել է, որ հնարավոր է 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում: Վարչապետն առաջարկել է նաև համապատասխան նախարարություններին՝ համակարգել այդ աշխատանքը և առավելագույն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության և դրա կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրի տնտեսության ներկա վիճակին և նշել, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալներով առկա է տնտեսական ակտիվություն: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք, - ասել է կառավարության ղեկավարը: - Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալ ով լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»: Վարչապետն առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու և համոզմունք հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու, և համոզմունք հայտնել, որ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից:

Նրա խոսքով՝ եթե այն ծրագրերը, որ պլանավորել են, այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել: «Հասկանալի է, որ կան նաև տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում: Սա է մեր մոտեցումը», - եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը: Որոշման հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Դրա հիման վրա ՀՀ վարչապետի 2014թ. դեկտեմբերի 22-Õ « որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը: Խմբի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտի համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում: Ակնկալվում է, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրվելիք փաստաթղթերին հավանություն տալու որոշման ընդունումը կստեղծի ընկերության հետ հետագա արդյունավետ համագործակցության նախադրյալներ: Խնդրո առարկայի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում ճշտվել է ՀՀ կառավարության կարիքների համար համակարգչային արտոնագրված ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու դիմաց առաջիկա երեք տարվա հատկացումների չափը:

ՀՀ կառավարությունը որոշել է «Լակուզեր Հայաստան» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակման և արտադրության իրականացման համար հետևյալ էական պայմաններով. ՍՊԸ-ն վերը նշված տարածքում գործունեություն է իրականացնելու բացառապես իր ներկայացրած գործարար ծրագրում նշված նորարարական տեխնոլոգիայով, ընկերությունն իր արտադրանքի 100 տոկոսն արտահանելու է ՀՀ տարածքից դուրս, ընկերությունը բացառելու է ՀՀ տարածքում գործող որևէ այլ ընկերության հզորությունների տեղափոխումը նշված տարածք, ինչպես նաև կատարելու է գործարար ծրագրով նախատեսված նոր ներդրումներ և ստեղծելու է նոր աշխատատեղեր: Շահագործողի թույլտվությունը տրամադրվել է հինգ տարով:

Գործադիրն հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015թ. ծրագիրը, որի նպատակն է ենթակառուցվածքի ոլորտային բարեփոխումը, կառույցների հզորացումը, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ԵԱՏՄ և ԵՄ օրենսդրության համադրությունների ու հակասությունների հաշվառմամբ ՀՀ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

ՀՀ կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Բագարան համայնքում չորս հակակարկտային կայանքի ձեռքբերման և տեղակայման համար Արմավիրի մարզպետարանին հատկացնել 16 մլն դրամ: Մարզի գյուղատնտեսությունն ամեն տարի զգալի վնաս է կրում կարկուտի պատճառով: Իր նախորդ նիստում գործադիրը սահմանել է, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկին 2015թ. հատկացվելու է 10 մլրդ դրամ: Ելնելով դրանից, կառավարությունը որոշել է ԿԲ-ին հատկացնել 10 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ՝ մարմաÕ ¶ որոշակի ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով:

Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես, Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը վերացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը:

ՀՀ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի Արծվանքի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմանների որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ, իսկ իր նախկին որոշումներից մեկը՝ ուժը կորցրած ճանաչելու որոշում: Դրանով կկարգավորվեն ոչ միայն այդ համայնքների, այլև համապետական կարևոր նշանակություն ունեցող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողօգտագործման խնդիրները:

Երկու տարի առաջ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Նշված տարածքները ձեռք բերողներից մեկի՝ «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ շարունակ ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, ինչն անհնար է դարձնում այդ տարածքների օտարումը: Հաշվի առնելով քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերող ճանաչել &laq uo;Ի Էմ Սի» ՓԲԸ-ն, ինչպես նաև սեփականության օտարումն սկսելու վերջնական ժամկետ սահմանել 2015թ. սեպտեմբերի 1-ը:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011թ. ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ծրագրի երկրորդ տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Այդտեղ եղած գույքի և հողատարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու կառավարության որոշման ընդունումից առաջ նախատեսվում է ուսումնասիրել գույքը և հողատարածքը, ինչի վերաբերյալ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Օդային փոխադրման ոլոր տում ներկայումս իրականացվող ազատականացման քաղաքականությունը ներառում է նաև ընթացակարգերի պարզեցում՝ միաժամանակ պատշաճ մակարդակի պահպանելով թռիչքային անվտանգության պահանջները: Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ բարելավում է երկրի գործարար միջավայրը և պարզեցնում քաղաքացիական օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման ընթացակարգերը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը. այն լրիվ պատրաստ կլինի մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Սակայն ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները և ավելի սահուն անցում կատարել դեպի թվային հեռարձակում:

Նիստում քննարկվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է զինծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողին անհրաժեշտության դեպքում բուժման հնարավորություն տալ արտերկրում: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով օրինագիծը, կառավարությունն այն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:

Գործադիրը քննարկել է «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռու գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի և ևս երեք օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը ըստ հեղինակների՝ ԱԺ մի խումբ պատգամավորների, հեռավոր համայնքների տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է: Կառավարության եզրակացությունը բացասական է, գործադիրը հանգամանորեն հիմնավորել է նախաձեռնության մերժման պատճառները:
Վերը նշված օրենքների նախա գծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Գործադիրը համաձայնություն է տվել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ 2015թ. օգոստոսի 2-ից 13-ը կայանալիք համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկաներին հրավիրել է մայիսի 31-ին ժամը 12.30-ին Արտաշատում մասնակցել իր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:

 

Փաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում