Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ
ՀասարակությունՓարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մայիսի 18-ից 20-ը կայացել է Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցառումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպ ման շրջանակներում մայիսի 20-ին կայացել են 1970թ. Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձել է կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով: