Տարոն Մարգարյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի հիմնադրմանը նվիրված միջոցառումներին
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով մայիսի 21-ին մեկնել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվա տոնական միջոցառումներին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև «Բազմակողմության ներդաշնակություն. Քաղաքային արդյունավետ կառավարման դերը ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային համաժողովին: