Քեմերոնն առաջարկել Է անլեգալ աշխատանքը հանցագործություն հայտարարել Մեծ Բրիտանիայում
ՀասարակությունՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն առաջարկել Է անլեգալ աշխատանքը Թագավորությունում հայտարարել հանցագործության առանձին տեսակ: Այս եւ այլ միջոցառումներ կառավարության ղեկավարը ներկայացրել Է Լոնդոնում ազգային վիճակագրության վարչության կենտրոնակայանում ունեցած ելույթում:
«Մենք արմատական քայլ կձեռնարկենք՝ հանցագործության առանձին տեսակ կդարձնենք անլեգալ աշխատանքը,-նշել Է վարչապետը:-Դա նշանակում Է, որ, ապօրինի աշխատողներին վճարվող աշխատավարձը կհամարվի քրեական եկամուտ եւ կբռնագրավվի, իսկ ֆիրմաներին (գործատուներին) կհայտնեն՝ երբ են լրանում նրանց աշխատակիցների այցագրերի ժամկետները: Այնպես որ նրանք, ովքեր զբաղվում են աշխատուժի անօրինական վարձմամբ, օրինախախտներ կհամարվեն»:
Քեմերոնը շարադրել Է ներգաղթի վերաբերյալ կառավարության կողմից մշակված օրինագծի հիմնական դրույթները, որը պլանավորվում Է ընդունել առաջիկա տարվա ընթացքում: Դրա համաձայն՝ ոստիկանությանը կտրվեն այն օտարերկրացիներին արտաքսելու լիազորություններ, ովքեր չունեն երկրում գտնվելու օրինական իրավունքներ, ընդ որում՝ նախքան նրանց բողոքարկման քննության ավարտը: Բացառություն կարվի միայն նրանց համար, ովքեր ապաստան ստանալու խնդրագիր են ներկայացրել հումանիտար կամ քաղաքական դրդապատճառներով:
Մունիցիպալ խորհուրդները կստանան անօրինական ներգաղթյալներին բնակարաններից վտարելու լիազորություններ: Անձնակազմի վարձման գործակալություններին կարգելվի աշխատակիցների ընտրել արտասահմանում՝ առանց բրիտանական մամուլում այդ թափուր տեղերի վերաբերյալ հայտարարությունների նախնական զետեղման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: