Չինաստանում կեղծ բրինձ են վաճառում
ՀասարակությունՉինաստանի վաճառասեղաններին հայտնվել Է կեղծ բրինձ: Այդ մասին հաղորդել Է Shanghaiist-ը: Կարտոֆիլի եւ արհեստական ռետինի խառնուրդից պատրաստված բրնձի հատիկները հայտնվել են Տայյուան քաղաքի (Շանսիի նահանգ) շուկաներում:
Հրատարակությունը նշում Է, որ կեղծ բրինձը տեսքով շատ նման Է իսկականին: Սակայն, ինչպես գնորդներին նախազգուշացրել են Չինաստանի փորձագետները, դրա օգտագործումը կարող Է անուղղելի վնաս հասցնել մարսողական համակարգին:
Shanghaiist-ը նաեւ գրում Է, որ այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները գնորդներին իրազեկել են կեղծ հացահատիկային մշակաբույսի վտանգավորության մասին, ասիական մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն Է հայտնվել, որ նման արտադրանքը Չինաստանից հայտնվել Է այլ երկրների (Հնդկաստան, Ինդոնեզիա, Վիետնամ) շուկաներում: Մալայզիայի եւ Սինգապուրի իշխանությունները կասկած են հայտնել այդ հաղորդագրությունների հավաստիության հարցում, իսկ մյուս պետությունների պաշտոնյաներն առայժմ նախընտրում են չմեկնաբանել իրադրությունը: