Միշել Պլատինին վստահ է Եվրո-2020-ում մեծ մրցակցության հարցում
ՀասարակությունՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կարծիքով՝ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ժամանակ մրցակցությունն ավելի մեծ կլինի:
«Եվրոպայի առաջնությունն ավելի է ընդլայնվում: Մասնակցելու է 24 թիմ: Եվ այն քաղաքները, որոնք ընդունելու են Եվրոպայի առաջնությունը, ավելի շատ խաղեր կկազմակերպեն: Եվ ավելի շատ թիմեր կորակավորվեն այդ առաջնությանը մասնակցելու համար: Իմ կարծիքով՝ մենք Եվրոպայում ունենք այդ որակի 24 թիմ: Եվ հիմա, երբ մասնակցելու իրավունք ունեն 24 թիմեր, մեծացել է նաև մրցակցությունը: Առաջ շատերը մտածում էին, որ չէին կարող որակավորվել: Հիմա ավելի շատ են հնարավորությունները: Այդ ամենից կարող ենք ենթադրել նաև, որ մարզիչները նաև մեծ վստահություն ձեռք կբերերի»,- Պլատինին նման կարծիք հայտնեց Ավանի ֆուտբոլի ակադմեիայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Եվրոպայի 2020 թվականի առաջնությունն, ըստ ՈՒԵՖԱ-ի, պետք է անցկացվեն եվրոպական մի քանի երկրների քաղաքներում՝ ամեն խումբ իր հանդիպումները կանցկանցի մի երկրում: