Միշել Պլատինին խոսել է ՉԼ եզրափակչում մրցավարության խնդրի մասին
ՀասարակությունՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ցանկանում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցավարները հանկարծ չսխալվեն հօգուտ «Յուվենտուս»-ի:
«Կցանկանամ այդ խաղի մասին ասել, որ մրցավարները չեն սխալվի հօգուտ «Յուվենտուս»-ի, որպեսզի հետո բոլորը չասեն, թե իմ մեղավորությունն է: Ես նաև այն կարծիքին եմ, որ իտալական թիմը նորից բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Հույս ունեմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհաղթի լավագույնը: Ես չեզոք եմ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ Ավանի ակադեմիայում, նշեց Պլատինին:
Խոսելով այն մասին, որ Չեմպիոնների լիգայի խմբերի վիճակահանության ժամանակ դրանք կգլխավորեն բարձր վարկանիշ ունեցող երկրների հաղթողները, նա նկատեց. «Չգիտեմ՝ արդյոք առավելությո՞ւն է այն, որ Չեմպիոնների լիգայի խմբերը կգլխավորեն առավել բարձր վարկանիշ ունեցող երկրների չեմպիոնները, թե՝ ոչ: Բայց արդեն տարիներ շարունակ կա խնդիրը, որ խմբում առաջինը լինի երկրի չեմպիոնը: Առաջ հաշվի էինք առնում թիմերի մի քանի տարիների ցուցանիշը, բայց առավելությունը պետք տանք այն թիմին, որն առավել է: Չեմ կարող առանձնացնել առավելություն, բայց չեմպիոնները կլի նեն առաջինը խմբում:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում: Կատալոնական «Բարսելոնա»-ն կմրցի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: