Թուրքիան խոստանում է զարգացնել «Թուրքական հոսք»-ը՝ ելնելով ազգային շահերից
Հասարակություն«Թուրքական հոսք» գազատարը նախագիծ է, որը Թուրքիան զարգացնելու է՝ ելնելով իր ազգային շահերից: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
«ԵՄ որոշ երկրներ կարող են այդ առիթով սեփական տեսակետն ունենալ, սակայն Թուրքիան, մտածելով ազգային շահերի մասին, աշխատում է «Թուրքական հոսք» նախագծի ուղղությամբ: Երբ խոսքը մեր շահերի մասին է, մենք ավելի ուշադիր ենք դառնում, այդ պատճառով «Թուրքական հոսք»-ը զարգանալու է: Այդ հարցի շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները շարունակում ենք»,- ըստ Anadоlu գործակալության՝ Իզմիրում լրագրողներին ասել է Յըլդըզը:
2014 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանը հայտարարեց «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելու մասին, որը պետք է անցներ Սեւ ծովի հատակով եւ Բուլղարիայի միջով վառելիք հասցներ բալկանյան պետություններին, ինչպես նաեւ Հունգարիային, Ավստրիային եւ Իտալիային: Նախագիծը տապալվեց, այդ թվում՝ Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Փոխարենը որոշվեց խողովակաշար կառուցել Թուրքիայում («Թուրքական հոսք») եւ Հունաստանի հետ սահմանին գազային հանգույց ստեղծել՝ Հարավային Եվրոպայի սպառողների համար: