Ֆեյսբուքում հայտնի Արմեն Փամբուխչյանը՝ դը Փամբը, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրին» միանալու մասին
ԲլոգՖեյսբուքյան ամենահայտնի օգտատերերից մեկը՝ Արմեն Փամբուխչյանը, սոց. ցանցի իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
Թերևս օրեր առաջ կայացրեցի իմ կյանքի կարևորագույն որոշումներից մեկը և անդամակցեցի կուսակցության: Կուսակցություն, որի հիմնարար սկզբունքներն էապես չեն տարբերվում իմ տեսակին, իմ անձին ու սկզբունքներին: Այսուհետ ես հանդիսանում եմ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ, որը մի կողմից հավելյալ պատասխանատվության բեռ է, մյուս կողմից որոշակի նպատակների իրականացում: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես ֆեյսբուքում եղել եմ "սոցիալ կայֆավատ" սկզբունքի հիմնադիրներից մեկը և դատելով Ձեր արձագանքներից կարծում եմ, որ իմ տեսակն առավել ընդունելի է հենց այդ շրջանակներում, սակայն կուսակցության անդամակցությունս ինձ չի սահմանափակում, իմ տեսակին, սկզբունքներին և Քաղ. Պայմանագիրը լինելով երիտասարդ ուժ, իր երիտասարդ անդամներով,ներկայացնում է նաև երիտասարդությանը հուզող հարցերը: Ամփոփելով ասելիքս կցանկանամ արդար մրցակցություն մեր հակառակորդներին և հաջողություններ մեր համակիրներին:
Հ.Գ. Մենք ժողովրդին պարտության չենք տանի
Հարգանքներով Քաղաքացիական Պայմանագրի անդամ, ՀՀ քաղաքացի Արմեն Փամբուխչյան
դը Փամբ