Երակները կտրած աղջիկը փախել էր սիրած տղայի հետ
Օրվա իրադարձություններԼոռու մարզի գյուղերից մեկի ինքնասպանության փորձ կատարած 12-րդ դասարանի աշակերտուհին սովորում է բարձր առաջադիմությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գյուղապետը:
Նա նշեց, որ աղջիկը մոտ մեկ շաբաթ է՝ չի հաճախում դպրոց: Ասում են, թե նա սիրած տղա է ունեցել, ում հետ փախել է, այնուհետեւ ինչ-ինչ հանգամանքների բերումով վերադարձել: Հոգեկան ծանր ապրումների մեջ գտնվող աղջիկը դիմել է այդ քայլին՝ ցանկանալով վերջ տալ կյանքին: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ շրջանավարտը ունի քույր, եղբայրը, հայրը գտնվում է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի մեջ, մայրը իրենց հետ է, ընտանիքը ապրում է բարեկեցիկ սոցիալական պայմաններում: Գյուղապետը նշեց նաեւ, որ աղջիկը անպայման այսօր կմասնակցի իր վերջին զանգին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 20-ի ցերեկը «Տաշիրի» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա Ս. Բ.-ն: Պարզվել է, որ աղջիկը տանը ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով կտրել է ձեռքի արյունատար երակները: Կատարվում է քննություն: