Հայաստանի միջազգային պահուստներն ապրիլին ավելացել են ավելի քան 2 մլն դոլարով
ՏնտեսությունՀայաստանի միջազգային համախառն արտաքին պահուստները այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 մլրդ 491 մլն 694,25 հազար դոլար: Եռամսյակի սկզբի համեմատ ցուցանիշն աճել է 2 մլն 250,6 հազար դոլարով:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով` ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1 մլն 495,1 հազար դոլար, ԱՄՀ-ում փոխառության հատուկ իրավունքները` 0,7 մլն դոլար։
2014 թվականին Հայաստանի համախառն արտաքին պահուստները կրճատվել էին շուրջ 762 մլն 170 հազար դոլարով կամ 33,8 տոկոսով` կազմելով 1 մլն 489,3 հազար դոլար։