Հայաստանում ցանքատարածությունները ավելացել են 15-16 հազար հեկտարով
ՀասարակությունԳյուղատնտեսական տարին 2015-ին կարող է լինել առավել բարենպաստ, ինչի արդյունքում էլ կավելանա գյուղարտադրանքի համախառն ծավալը: Գյուղատնտեսության նախարարության հաշվարկներով` ցանքատարածությունները 15-16 հազար հեկտարով կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն արձանագրեց, որ ցրտահարության վտանգ արդեն չկա և գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են իրենց հունով: «Միայն որոշ համայքնում տեղացած կարկուտն է հասցրել վնասներ: Այդ 12 համայնքներում կատարվել են ուսումնասիրություններ և հաշվարկվել է վնասի չափը: Իսկ ընդհանուր առմամբ տարին նպաստավոր է գյուղատնտեական արտադրությունների համար»,- ասաց նա:
Փոխնախարարը հայտնեց, որ համայնքներում ձևավորված պահանջարկի հիման վրա արդեն իսկ իրականացվում է սերմացուների, դիզվառելիքի և պարարտանյութերի տրամադրման աշխատանք: Նրա խոսքով` կատարվող աշխատանքների արդյունքում զգալիորեն կավելանան գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը, սակայն հստակ թվերի վերաբերյալ կանխատեսումներ դեռևս չեն արվում: