11 գործելաոճ՝ սիրելիի հետ ներդաշնակ շփվելու համար
Lifestyle1. Հարաբերություններում հրաժարվեք կարծրատիպերից
Հարաբերություններում պետք չէ հետևել կարծրատիպերին։ Փորձեք ավելի ստեղծագործ լինել ու արդիական մոտեցում ցուցաբերել սիրո հարցին:
2. Փորձեք ձեր սիրելիին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա իրականում
Պետք չէ ձեզ համար իդեալ ստեղծել և փորձել կատարյալ կողակից փնտրել։ Իրականում մարդը միս ու արյունից կազմված էակ է, և դուք պետք է ընդունեք նրան իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ։
3. Սիրո մեջ դուք ստանում եք այնքան, ինչքան տալիս եք
Կյանքում հաճախ է նաև հակառակը պատահում. զույգերից մեկը իսկապես մեծ սեր է տածում և ամեն ինչ տալիս է մյուսին, սակայն փոխադարձ ոչինչ չի ստանում։ Սակայն մշտական և ներդաշնակ հարաբերությունների դեպքում ամեն ինչ փոխադարձ է։
4. Բարձրաձայնիր քո հավակնությունների և ցանկությունների մասին
Լինելով սիրված՝ դուք ներում եք ձեր զուգընկերոջ բոլոր «հիմարությունները»։ Իհարկե, միշտ չէ, որ հաջողվում է իսպառ մոռանալ վիրավորանքը, և հոգու խորքում այն կուտակվում է, ինչը կարող է տհաճ հետևանքներ առաջացնել։ Ուստի, տխուր վերջաբանից խուսափելու համար պետք է բարձրաձայնել ձեր հավակնությունների, պահանջների և ցանկությունների մասին։
Շարունակությունը՝ այստեղ