«Խոշոր տնտեսական պրոյեկտներ են սպասվում». վարչապետ
ՔաղաքականԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սահմանամերձ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ Orer.am-ի թղթակիցը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքվեց, թե կառավարության նախորդ նիստում «որոշ քաղաքական ուժեր և գործիչներ են ուզում, որ կառավարությունը ձախողվի» արտահայտությունն ո՞ւմ էր վերաբերում, մասնավորապես, մամուլում շրջանառվում է, որ դա Կարեն Կարապետյանին է վերաբերվում:
Ի պատասխան վարչապետը նշեց, որ դա, բնականաբար, Կարեն Կարապետյանին չէր վերաբերում՝ ընդգծելով, որ շատ ջերմ հարաբերություններ ունի Կարապետյան եղբայրների հետ եւ բարձր է գնահատում նրանց ազգանվեր գործունեությունը: «Ավելին, ինչպես գիտեք, ես մի քանի առիթով հայտարարել եմ, որ առաջիկայում երկրում խոշոր տնտեսական նախագծեր են կյանքի կոչվելու: Նշեմ, որ դրանցից մի քանիսը հենց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ են իրականացվելու»: