Երևանում և մարզերում ՃՈ տուգանային հրապարակ է տեղափոխվել 57 մեքենա
ՀասարակությունՎերջին զանգի տոնական արարողությունների հետ կապված՝ մայիսի 22-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց. 22-ը` Երևանում, որոնցից 15-ի վարորդները` անչափահաս, 35-ը` մարզերում, որոնցից 30-ի վարորդները` անչափահաս: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցնե ր չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան:
«Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: