Բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 39 մլրդ դրամ և 53.6 մլն դոլար
ՏնտեսությունԱրտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 77 մլն 621 հազար 639 դոլար՝ 479.45 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 80 մլն 940 հազար 48 ԱՄՆ դոլար՝ 481.22 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5 մլն 550 հազար դոլար՝ 477.22 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 839 հազար 70 դոլարի առք եւ վաճառք՝ 479.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 588 հազար 361 եվրո 536,78 դրամ՝ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 11 մլն 478 հազար 929 եվրո՝ 543.03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 768 մլն 519 հազար 130 ռուբլի՝ 9.58 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 476 մլն 249 հազար 653 ռուբլի 9.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.6 մլն ԱՄՆ դոլար: