Հայաստանում կանցկացվի բժշկական լայնամասշտաբ համագումար
ՀասարակությունՀայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը հուլիսին կանցկացնի կազմկոմիտեի նիստ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստը կանցկացվի հուլիսի 2-ից 4-ը, Երևանում: Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի նախագահ Արա Բաբլոյանը և կազմկոմիտեի անդամները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին են ներկայացրել նախապատրաստական ընթացիկ աշխատանքները: Համագումարի ծրագրի շրջանակում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը:
Այս համագումարի ընթացքում անդրադարձ կկատարվի ընդհանուր բժշկությանը, դեղաբանությանը, բուժքույրական գործին, նյարդաբանությանը, ստոմատոլոգիային, սրտաբանությանը, գենետիկային, ինչպես նաև այլ ոլորտներին վերաբերող բազում թեմաների: Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն նաև հանրային առողջությանը վերաբերող մի շարք հարցեր: Սաթելիտային սիմպոզիումներ կկազմակերպվեն հուլիսի 1-ին` միջազգային և մարզային համագործակցության կամրջելու, ինչպես նաև ոլորտային նորագույն մոտեցումները փոխանցելու նպատակով: Համագումարի երրորդ օրը ամբողջությամÕ ¢ կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերին: Կանախատեսվում է, որ լայնամսաշտաբ այս միջոցառմանը Հայաստան կժամանի ավելի քան 250 բուժաշխատող: Գործում է նաև համագումարի պաշտոնական կայքը` www.4imca.am: