Արթուր Հարությունյանի շնորհավորանքը՝ շրջանավարտներին
ԲլոգԱրթուր Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ, կյանքի ամենաերջանիկ իրադարձություններից մեկի՝ Վերջին զանգի կապակցությամբ: Այսուհետ Դուք մուտք եք գործում կյանքի մեծ դարպասներից ներս, ցանկանում եմ, որ նոր կյանքը մայրական քնքշությամբ իր գիրկն ընդունի Ձեզ: Թո՛ղ Ձեր ճանապարհը լինի կանաչ ու գունավոր: Սրտանց շնորհավորում եմ նաև շրջանավարտների ծնողներին, նրանց համար ևս այսօրը լի է հուզումնական պահերով, իրենց երբեմնի երեխան արդեն հասուն պատանի է դարձել և շտապում է փնտրել նոր ու հետաքրքիր ուղիներ...
Սիրելի՛ աբովյանցիներ, ընդունեք իմ առանձնահատուկ շնորհավորանքը... Իմ ծրագրի ամենակարևոր կետերից մեկը աբովյանցիների կրթական մակարդակի բարձրացումն է, որպեսզի աբովյանցի շրջանավարտների մեծ մասն ընդունվի առաջատար բուհեր, ինչու չէ նաև արտասամանյան: