Շիրակի մարզում հաշվարկում են կարկտահարության վնասները
ՀասարակությունՇիրակի մարզպետարանում ձևավավորված մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել մայիսի 22-ին երեկոյան մարզի կարկտահարությունից տուժած համայնքներում: Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, կարկուտից տուժել են հիմնականում Ջաջուռ« Մեծ Սարիար և Կրաշեն համայնքները: Այս համայքներում հիմնականում վն ասված են բանջարաբոստանային կուլտուրաները, սածիլները, այգիները: Իսկ սելավի հետևանքով տվյալ համանքներում ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը, կարկուտը նաև կոտրել է ապակիներ, տանիքներ: «Հանձնաժողովն արդեն առավոտյան ուսումնասիրել է տվյալ համայքները: Բոլոր համայքներում վնասը հասնում է մինչև 50 տոկոսի: Տվյալները հանձնաժողովը կամփոփի և երկուշաբթի կներկայացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը»,-նշեց Մովսես Մանուկյանը:
Արմենուհի Մխոյան