Ոստիկանները Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկում հետախուզվողի են հայտնաբերել
ՀասարակությունՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1977 Արման Բ.-ն, ով մայիսի 20-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: