Բրազիլացին 10 վիրահատության դիմեց, որպեսզի նմանվի ասիացու (լուսանկարներ)
Lifestyle25-ամյա բրազիլացի Մաքսը, տարված լինելով Հարավային Կորեայով, իսկ ավելի կոնկրետ կորեական դրամայով և K-pop երաժշտական ուղղվածությամբ, որոշեց ավելի մոտ կանգնած լինել իր կուռքերին և դրա համար պլաստիկ վիրահատության դիմեց։ Այժմ Մաքսը սևահեր է, ասիական կտրվածքով աչքեր ունի, ինչպես նաև փոխել է անունը` դառնալով Սիան։

Տղայի մոտ նման միտք եկավ 19 տարեկան հասակում, երբ սովորում էր Հարավային Կորեայի Dongseo համալսարանում։ Նա ուղղակի սիրահարվեց այդ երկրին։

Երիտասարդը 10 վիրահատության ենթարկվեց, որոնց վրա ընդհանուր առմամաբ 3000 դոլար ծախսեց։
–Ես չէի անհանգստանում, որ ինչ–որ բան այնպես չի գնա, ես ավելի շատ մտահոգվում էի, որ սպիներ կմնան, որոնք կմատնեն իմ գաղտնիքը։ Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Ես հիանալի տեսք ունեմ։

Նորաթուխ ասիացին պատմում էր, որ հայրը ըմբռնումով է մոտեցել նրա որոշմանը, իսկ մայրը մինչև օրս չի հասկացել տղայի արաքի տրամաբանությունը։








