Խոշոր ավտովթար Երևանի Կիևյան փողոցում, կան վիրավորներ (լուսանկարներ)
ՀասարակությունԵրևանում երեկ ժամը 22:20-ի սահմաններում Կիևյան փողոցում` Շանթ հեռուստաընկերության դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Զավեն Մովսեսյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 34 AM 494 համարանիշի և 45-ամյա Արթուր Ղափլանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 70 OU 170 համարանիշի ավտոմեքենաները, հարվածի հետևանքով էլ 08-ը բախվել է թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 39-ամյա Վարդան Մաթևոսյանի կողմից շահագործվող Toyota մակնիշի 18 UL 254 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 08-ի վարորդն ու ուղևորներ Սյուզի Մանուկյանն և Գևորգ Քյասյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Մանրամասները ` այստեղ: