Հրդեհ է բռկվել Անդրանիկի փողոցում գտնվող «Տաշիր պիցցա»-ի տանիքում
Օրվա իրադարձություններՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 25-ին՝ ժամը 04.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անդրանիկի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի տանիքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.08-ին, մարվել՝ 05. 12-ին: Այրվել է տանիքի պլաստմասյա կառուցատարրերը (4 քմ):