Օգնության են հասել փրկարարները
ՀասարակությունՄայիսի 25-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. ավտոքարշակելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ Մ2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 151-րդ կմ-ի մոտակայքից ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել «ԳԱԶել» մակնիշի 0604Տ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ. Ա.):
***
Մայիսի 24-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում ավտոմեքենան արգելափակվել է տիղմի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մ. Մ.-ի «Միթսուբիշի» մակնիշի 77QD775 պ/հ ավտոմեքենան:
***
Մայիսի 24-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 34 կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան խափանվել է և արգելափակվել ցեխակույտում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն «Օպել» մակնիշի 34QR448 պետհամարանիշի ավտոմեքնայի ուղևորներին (7 հոգի) տեղափոխել են Սիսիան քաղաք: