Թուրքիայում առկա «սինդրոմները» հարմարեցվում ու վերաձևակերպվում են ըստ տվյալ իշխանությունների տեսլականի
ԲլոգԼևոն Հովսեփյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայում առկա տարբեր «սինդրոմները» չեն վերանում, այլ ըստ առաջնահերթության դրանք վերափոխվում են, հարմարեցվում ու վերաձևակերպվում ըստ տվյալ իշխանությունների տեսլականի ու աշխարհընկալումների: Ներկայում էլ ԱԶԿ-ն, որն ի սկզբանե փորձում էր և քայլեր էր ձեռնարկում տարբեր այդ «սինդրոմների», «դավադրությունների տեսությունների», «կարծրատիպերի» ու նաև «տաբուների» կազմաքանդման ուղղությամբ, որդեգրել է դրանք սեփական աշխարհընկալման ու հանրային հավաքական ընկալման համատեքստում մատուցելու ուրույն քաղաքականություն: Փաստերը շատ են` արտաքին քաղաքականությունից մինչև ներքին սոցիալական գործընթացներ: Մեկ թարմ օրինակ. Անկարայի քաղաքապետ Մ. Գյոքչեքը, վերջերս հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ «Քրդստանի բանվորական կուսակցությունը հայկական կազմակերպություն է, որի նպատակը Թուրքիայի արևելյան հատվածի մասնատումն է քրդերի միջոցով»: Սա նոր պնդում չէ, ավելի քան 2 տասնամյակի պարբերաբար շրջանառվող «վարկած»` թուրքական «դավադրական տեսությունների» շղթայական համակարգում: