Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ» Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ» Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ» Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Չինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար


«Երկրորդականի» կարգավիճակ՝ ռուսաստանաբնակ հայերին

Հասարակություն

Արտագաղթի տեմպերը, արտագաղթի ծավալը ծեծված բառեր են չէ՞: Զրոներով թվերն էլ ոչինչ են: Իսկ ես երբևէ չէի մտածում, որ իմ ընկերները, ովքեր իմ կողքին չեն այսօր, այդ թվերի մեջ են, իրենք են այդ թվերն ու իրենց ծնողները:

Առաջին դասարանում մեր դասարանից հինգս էինք գերազանցիկ: Մեզնից մեկը` Լուսինեն, դասարանի ավագն էր: Լուսինեն խոշոր, խլրտուն աչքեր ուներ, մի քիչ շուտ էր հուզվում, բայց երբեք իրեն չէր կորցնում: Լուսինեն հայի աչքեր ու բնավորություն ուներ: Աչքերը նույնն են մնացել, իսկ բնավորությունը փոխված կլինի, քանզի տարիներ առաջ մեկնեց ծնողների մոտ Ռուսաստանի Դաշնություն` մշտական բնակություն հաստատելու:

Հինգ տարի առաջ ընկերուհուս` Մարիամի հետ, իրենց տնամերձ հողամասում, որ մեր տնից մի փոքր է հեռու, ճոճում էինք նրա մեկ տարեկան եղբորը` Արամիկին: Կարմիր մկրատով կտրում էինք մոլախոտերը, որ ճոճանակի բարձրությանը չհասնեն ու չխանգարեն մեզ:
Մարիամն ու Լուսինեն ամեն ամառ գալիս են Երևան: Ես նրանց գրեթե չեմ հասցնում տեսնել, որովհետև նրանք հերթով այցելում են բոլոր բարեկամներին` կորած ու չկորած, գնում են անպայման Սևան, Գառնի, Գեղարդավանք: Ամեն ամառ նրանք նվերներ են բերում բոլորին:

Երբ դեռ Iphoոe 6-ը Հայաստան չէր հասել, Լուսինեն արդեն ուներ դրանից: Արամիկն էլ ամենամոդայիկ բալիկներից է. ամեն ինչ ունի, միայն թե հայերեն խոսել չգիտի: Սրանք հայտնի ճշմարտություններ են. պարզապես իրար կողքի չէի դրել արտագաղթի ծավալներն ու Լուսինեի Iphoոe 6-ը: Այսօր անցա Մարիամենց հողամասի կողքով, մտածեցի, մտածեցի ու հարցեր առաջացան: Ես Երևանից, Լուսինեն Մոսկվայից՝ Iphoոe-ով:

-Լուս, կարոտո՞ւմ ես Հայաստանը:

-Շատ եմ կարոտում, հատկապես հարազատներիս: Ու մի տեսակ գիտե՞ս` ինչու, որովհետև ինձ իմ ափսեի մեջ չեմ զգում: Շրջապատումդ ինչքան էլ ջերմ մարդիկ լինեն, քեզ օտար ես զգում: Իհարկե, իմ ընտանիքը, ընկերը այստեղ են, բայց, այնուամենայնիվ, դու գիտակցում ես, որ սա քոնը չէ:

-Ինչի՞, տարբերությու՞ն են դնում մեր ու իրենց մեջ:

-Ինչ որ ազգայնամոլ բաների մենք էլ ենք հանդիպում` «нерусские, хачи,чурки…» և այլն:

Ի դեպ, Լուսինեն Մոսկվայում փաստաբանական գրասենյակում է աշխատում և նրան փաստաբանական հարցերով շատ են դիմում: Ինձ ուղարկեց իր ստացած նամակներից մեկը.

(Անունը և հեռախոսահամարը փակված են)

(Բարև Ձեզ: Ասացեք խնդրում եմ, Ռուսաստանում խանութ են մտել ոչ ռուս անձիք: Սկզբում շատ լավ խոսեցին ռուսերեն, իսկ հետո սկսեցին շփվել իրենց լեզվով և ծիծաղեցին: Ռուսական խանութում ունե՞ն նրանք դրա իրավունքը):

Կարդացի, hետո մտածեցի. «Լավ, բայց մենք էլ հումորներ անում ենք մեր քաղաքը լցված պարսիկների մասին: Մենք էլ նյարդայնանում ենք Բժշկական համալսարանում ուսանող հնդիկների` մեզ համար անընդունելի ապրելաոճից: Բայց մեծ հաշվով նրանք մեզ չեն խանգարում»:

Իսկ մոսկվացինե՞րը. նրանք էլ իրենց քաղաքի տերերն են: Եվ գուցե ոչ մի առանձնակի վերաբերմունք էլ չունեն հայերիս նկատմամբ, բայց երբ քույրդ անգամ քո զգեստն է հագնում, անտարբեր հայացքով նայելը մի տեսակ դժվարանում է:

Ու բնական է այն հայացքը, որ հասնում է հյուրերին, ովքեր «տնավորվում են» քո տանը: Իսկ իմ ընկերները և քո ընկերներն էլ նրանց հետ, հյուրեր են Մոսկվայում, Կանադայում, Գլենդելում և աշխարհում: Սա ցավալի չէ և այդպես էլ պետք է լինի:

Ցավալին այստեղ է՝ ամռանը Գառնու տաճարի մոտ, երբ հայերի մասին մի քանի անգամ լսած այլազգիների կողքին հայտնվում են նրանք` մեր ընկերները, որոնց բերել են տեսարժան վայրեր, ինչպես բերում են հյուրերին…

Մեղադրելու համար հարկավոր է ձեռքի տակ, գոնե գրպանում ունենալ այն պատասխանը, որը կտաս երկրի ու տնտեսական, մեղմ ասած, անմխիթարի վիճակի փոխարեն:

Երեկ անցա Մարիամենց տնամերձ հողամասի կողքով. մոլախոտերը հասել էին ճոճանակին, բայց ոչ մեկին այլևս չէին խանգարում…

Արուս Տիգրանյան

 

Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ»Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ»Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Իրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում«Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը