ՄԻԵԴ-ում պարտված վճիռներում խախտումների հայտնաբերման դեպքում դատավորները կարող են պատժվել. Հովհաննես Մանուկյան
ՀասարակությունՄարդու իրավունքների եվրոպական դատարանում տանուլ տված վճիռներում կոպիտ խախտումների հայտնաբերման դեպքում դատավորները կարող են պատժվել:
Լրագրողների հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Մեր դատական օրենսգրքում գործում են մեխանիզմներ, որոնք թույլ են տաիս դատավորի նկատմամբ առաջ քաշել որոշակի կարգապահական հարցադրում»,-նշեց նա և հավելեց, որ ներկա պահին դատավորներին պատասխանատվության ենթարկելու դեպքեր չեն արձանագրվել:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ում պարտված որոշումների համար դատավորներին դրամական տույժերի ենթարկելու տարբերակին՝ նախարարն ասաց հետևյալը. «Ես կտրականապես դեմ եմ այդպիսի մեթոդի կիրառմանը: Դուք պետք է հիշեք, որ այդ պարտությունների համար պատասխանատու են նաև այլ անձինք»,-նկատեց Հովհաննես Մանուկյանը:
2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ համագործակցության արդյունքում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է 8 վճիռ և փակել է այդ վճիռների կատարողական վարույթները («Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի և «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով վարույթները, որոնք վերաբերում էին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակեր պության ներկայացուցիչների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու խնդրին):