Իտալիայի երգի համար քվեարկությունը, այդ հին, իսկական Եվրոպայի ճիչն էր ամբողջ աշխարհին
ԲլոգՎերջին գրառումս այս տարվա եվրավիժնի մասով:
Բոլորս արդեն գիտենք, որ երգն է հաղթել քվերակության արդյունքում: Իրական քվերակության արդյունքում: Հանդիսատեսի քվեարկության արդյունքում:
Այո, իտալացիների երգը:Երգ, որտեղ կար մեղեդի: Որտեղ 3 քսան տարեկան երգիչներ հոգի դրեցին շատ գեղեցիկ երգի մեջ:
Մի երգ. որտեղ հին , մեր բոլորիս կարոտած Եվրոպան երգեց: Այն Եվրոպան, որով միշտ հպարտացել է աշխարհը: Մոցարտի, Բախի, Վերդիի, Ռաֆաելի, Տիցիանի, Բիզեի, Դյումայի ու Շիլեերի Եվրոպան:
Հին քրիստոնյա Եվրոպան, որը փորձում են բռնաբարել՝ նրա վզին փափաելով խորթ արժեքները:
Եվ այս երգի համար քվեարկությունը, այդ հին, իսկական Եվրոպայի ճիչն էր ամբողջ աշխարհին:
Աշխարհ, արվեստը սա է , երաժշտությւոնը սա է, խոսքերը սա են:
Բայց: Աշխարհը ժողովրդին անտեսում է նրա վզին փաաթելով տարբեր տիպի ԺՅՈՒՐԻՆԵՐ, որոնք իրենք են որոշում, որն է լավը, ու որն է վատը:
Իսկ աշխարհը ճկռում է այդ ԺՅՈՒՐԻՆԵՐԻ լծի տակ, մեկ-մեկ կարողանալով ճեղքել ԺՅՈՒՐԻՆԵՐԻ պարտադրած ճաշակը:
Շնորհակալություն , Իտալիա: Շնորհակալություն IL VOLO !
Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը