«Հրապարակ». Բակո Սահակյանը մերժել է աջակցել Հովհաննես Թոքմաջյանին Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններում
ՀասարակությունՊոլիտեխնիկ համալսարանի ռեկտորի ընտրություններում ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանի առաջադրմամբ համալսարանը դարձավ միակ բուհը, որտեղ ընտրությունները մրցակցային են դառնում, ի տարբերություն Բժշկականի և ԵՊՀ-ի, որտեղ մեկական թեկնածու է առաջադրվել:
Թոքմաջյանն այս օրերին մեկնել է Ղարաբաղ՝ Բակո Սահակյանի աջակցությունն ստանալու, սակայն, ըստ որոշ լուրերի, մերժվել է: Նրան ասել են՝ Ղարաբաղը չի խառնվում «էդ գործերին»: Բանն այն է, որ Մարուխյանն առաջադրվել է ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու «շրջանակներում». ԼՂՀ ընտրություններում 2-րդ տեղը գրաված ՀՅԴ–ն Աժ նախագահի պոստը զիջեց Աշոտ Ղուլյանին, որպեսզի Հայաստանում «կոմպենսացիաներ» ստանա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։