Հայաստան կժամանի Կիպրոսի պաշտպանության նախարարը
ՀասարակությունՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 27-ին տեղի կունենա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմավորման արարողության ավարտ ին կկայանա Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը և երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը, տեղի կունենա կարճատև մամուլի ասուլիս: