Ընդդիմության հերթական «ֆեյլը»
ԲլոգԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ-ում ընթանում են լսումներ 2014 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ. ներկայացվում էր ՀՀ Կառավարության և առնընթեր մարմինների «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Հարկ է նշել, որ այս լսումները շատ կարևոր են խախտումների, ապօրինությունների հայտնաբերման տեսանկյունից: Բայց արի ու տես, որ մեր «ժողովրդասեր» ընդդիմության ներկայացուցիչները ավելի կարևոր գործեր ունեն և նրանց մեծամասնությունը չի բարեհաճում ներկա գտնվել սույն լսումներին: Ընդդիմությունից ներկա էին ընդամենը 8 պատգամավոր` 6-ը ԲՀԿ-ից, 1-ը ՕԵԿ-ից և 1-ն էլ ՀՅԴ-ից:
Վերը նշվածը հաշվի առնելով կարելի է փաստել, որ ընդդիմադիր պատգամավորներից շատերին չի հետաքրքրում ոչ ԱԺ-ն, ոչ Կառավարությունը ու մեծ հաշվով ոչ էլ երկիրը:
Հուսանք, որ կգա ժամանակ, երբ մենք կունենանք այնպիսի ընդդիմություն, ով հետաքրքրված կլինի երկրի խնդիրների լուծմամբ: Եթե նմանատիպ կարևոր հարցի քննարկման ժամանակ ընդիմությունը իր տեղում չէ, ապա ինչ երեսով են վաղը կանգնելու և խոսելու բյուջեի ոչ ճիշտ պլանավորման, խախտումների ու այլ հարցերի մասին: