Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Իրինա Ալեգրովայի երևանյան սպասված համերգը և սիրո խոստովանությունն ուղղված հայ հանդիսատեսին

Lifestyle

Ռուսական էստրադային երգչուհի, դերասանուհի, ժողովրդական արտիստ և ռուսական շոու-բիզնեսի «առաջին տիկին» Իրինա Ալեգրովան ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում: Երգչուհին ծնված օրվանից կրել է Ալեգրովա ազգանունը՝ հակառակ տարածված ասեկոսեներին: Այս մասին հայտնում է euromedia24.ru-ն:

Ռուսական էստրադայի «կայսրուհին» 1974 թվականից սկսած հանդես է եկել զանազան երաժշտական խմբերում՝ «Москонцерт»-ի համակարգում, «Вдохновение», «Молодые голоса» անսամբլներում, «Факел» երգչախմբում, «Огни Москвы» երաժշտական համույթում:

1985 թվականին Իրինա Ալեգրովան հաղթել է «Песня года» էստրադային երգի հանրահռչակ մրցույթում: Այդ պահից ի վեր՝ նա մեծ ճանաչում է ձեռք բերել: Այդ հաղթանակը վերջ է դրել Ալեգրովայի` «Огни Москвы» խմբի մենակատարի կարիերային: Նա շարունակել է ստեղծագործել արդեն «Электроклуб» խմբի կազմում: 1987 թ. «Мелодия» ընկերությունում լույս է տեսել «Электроклуб»-ի առաջին սկավառակը, որում Իրինան ներկայացնում է Տուխմանովի երկու երգերը՝ «День рождения»-ն և «Старое зеркало»-ն:

Մարտ ամսին Ալեգրովան և Իգոր Տալկովը մասնակցում են «Золотой камертон» երիտասարդ կատարողների համամիութենական մրցույթին՝ Տալկովի «Три письма» երգով: Արդյունքում նրանք արժանանում են երկրորդ մրցանակին: «Электроклуб-2» ռոք խմբից հետո Իրինան սկսում է իր սոլո կարիերան:

Արդեն 1991 թվականին անհավատալի ստեղծագործական թռիչք կատարելով՝ Իրինա Ալեգրովան դառնում է ռուսական էստրադայի առաջատարը: Նրա մասնակցությամբ համերգները լցնում էին մարզադաշտեր և ամենամեծ համերգասրահները, իսկ ժողովրդականությունն աճում էր օրեցօր: «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթն այդ կապակցությամբ հետևյալն է գրում. «Ալեգրովան «խորտակել է» Պուգաչովայի` երկրի համար առաջին երգչուհի կոչվելու մենաշնորհը»:

Երկրի խոշորագույն համերգասրահներում կայացած համերգները, երաժշտական հայտնի տեսահոլովակներն ու հիթ դարձած երգերը նրան դարձրել են ռուսական էստրադայի «առաջին տիկինը»:

2012 թվականին հայտնելով բեմը լքելու իր մտադրության մասին` Իրինա Ալեգրովան հայտարարել է, որ «այն, ինչի մասին նա ցանկանում էր երգել, երգված է»: Այնուամենայնիվ, բեմը բաց չթողեց «կայսրուհուն». նոր երգեր, նոր շոու, որում մի շարք նոր երգերից բացի, տեղ է գտնվել նաև «կայսրուհու» նախկին և բոլորի կողմից վաղուց սիրված հիթերի համար:

Մայիսի 23-ին Երևանում Իրինա Ալեգրովան բացառիկ երաժշտական ներկայացում է ցուցադրել, որի ընթացքում երգել է ինչպես իր նոր երգերը, այնպես էլ արդեն վաղուց սիրված հիթերը: Բեմից նա բազմաթիվ անգամ սեր է խոստովանել Հայաստանին և իր հավատարիմ հայ հանդիսատեսին: Ի. Ալեգրովան պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և էստրադային արվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Երգչուհին, նախ և առաջ, շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ թեև համերգը երկու անգամ հետաձգվել էր, այնուհանդերձ նրանք բաց չեն թողել իր համերգին ներկա գտնվելու հնարավորությունը:

«Ես նույնպես մարդ եմ: Ես նույնպես հիվանդանում եմ։ Խոնարհվում եմ հայ բժիշկների առջև, ովքեր բուժեցին ինձ: Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ինձ հետ, որ այսքան շատ եք։ Շնորհակալություն գնահատելու համար, շնորհակալություն, որ ինձ ձերն եք համարում»,- ասել է երգչուհին:

Ալեգրովան նաև պատմել է, թե ինչու է մինչև այժմ ելույթ ունենում, երբ դեռ 2012 թվականին հրաժեշտի հյուրախաղեր էր հայտարարել: Նրա խոսքով՝ հենց իր արվեստի երկրպագուներն ապացուցեցին իրեն, որ բեմը լքելու մասին որոշումը վաղաժամ էր։ «Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ: Ցավում եմ միայն, որ լուսահոգի հայրս ու մայրս չեն տեսնում սա»,- ասել է Ալեգրովան:

Նա հայտնել է նաև, որ նոյեմբերի 3-ին նոր մենահամերգային ծրագրով ելույթ կունենա Մոսկվայում՝ «Օլիմպիյսկի» համերգասրահում: Երգչուհին երևանյան հանդիսատեսի համար անակնկալ նվեր է մատուցել` որոշ հատվածներ երգելով իր նոր համերգային ծրագրից:

Եվ քանի որ հանդիսատեսը ցանկացել էր լսել նրա բոլոր հին երգերը, երգչուհին երգել է մի երգ, որում տեղ էին գտել նրա գրեթե բոլոր հիթերի հայտնի արտահայտությունները:

Երաժշտական ներկայացման ավարտին, երբ չդադարող ծափերը նրան կրկին բեմ են դուրս բերել, նա մի քանի ռոմանտիկ երգեր է երգել և բոլորին սեր ու խաղաղություն մաղթել: Երգչուհին խոստացել է վերադառնալ իր սիրելի Երևան` իր սիրելի հայ հանդիսատեսի մոտ:

Վրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ