Բացառիկ տեսանյութ. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում կանխեցին քաղաքացու ինքնասպանության փորձը
TVLife.panorama.am-ը գրում է.
Այսօր` մայիսի 26-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 07:30-ի սահմաններում 51-ամյա Ռադիկ Անդրեասյանը, Ռուսաստանից ժամանած եղբորը դիմավորելու ժամանակ,տեղեկանալով, որ եղբայրը Հայաստան մուտք գործելու հետ կապված խնդիրներ ունի, փորձել էր մեկնման սրահում, իր մոտ եղած հատուկ գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել: