Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Դա անելուց հետո ես ինձ չեմ հարգի. Աննա Խաչատրյան

Lifestyle

Երգչուհի Աննա Խաչատրյանն այսօր Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ շատ շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Բաղմանչի» երգի հիման վրա: «Չեմ ուզում շատ մանրամասնել նոր աշխատանքիս մասին, միայն կասեմ, որ արդեն ավարտվել են նոր տեսահոլովակիս նկարահանումները, և կասեմ նաև, որ նոր աշխատանքումս ինձ կտեսնեն նոր կերպարում, նոր գույներով, նոր ոճով, ինչի շնորհիվ որոշ չափով կզարմացնեմ բոլորին»,- պատմեց երգչուհին:

Հեռուստատեսությամբ վերջին տարիներին խիստ հազվադեպ երևացող երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց իր պասիվության պատճառների մասին. «Այո, վերջին շրջանում հեռուստատեսությամբ քիչ եմ հանդիպում, բայց դրա պատճառը ես չգիտեմ, դա պետք է հենց հեռուստատեսությունների աշխատողներին հարցնել: Բազմիցս առիթ եղել է, ես էլ եմ հարցրել, բայց մշտապես լսել եմ հետևյալ պատասխանը՝ «Վայ ինչ ես ասում, մենք միշտ էլ մեր եթերում դնում ենք քո տեսահոլովակները», բայց փաստը մնում է փաստ, որ իմ տեսահոլովակները շատ հազվադեպ են հանդիպում եթերում»,-նշեց Աննան՝ հավելելով, որ նա ոչ մի հեռուստաընկերության հետ կոնֆլիկտային հարաբերություն չունի:

«Եթե հեռուստատեսությամբ հաճախ չեմ երևում, ապա համացանցում նման խնդիր չկա, հետաքրքրվողներն էլ հենց համացանցի միջոցով տեղեկանում են իմ գործունեությունից: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր երգչի կյանքում, ինձ մոտ էլ լինում են պասիվ շրջաններ, բայց, ընդհանուր առմամբ, ես աշխատում եմ, և երբեք չեմ ասում՝ վերջ, ես այլևս ոչինչ չեմ անելու, ես հիասթափվել եմ իմ մասնագիտությունից»,-հավելեց նա:

Մեզ հետ զրույցում խոսելով մշտապես քննադատությունների կիզակետում հայտնվելուց՝ Աննա Խաչատրյանը ընդգծեց, որ քննադատություններին վատ չի վերաբերվում. «Ես շատ եմ ողջունում առողջ քննադատությունները և հետևություններ եմ անում դրանցից՝ փորձելով անալիզ անել ներսումս և ինչ-որ բաներ փոխել: Իսկ ինչ վերաբերվում է աննպատակ քննադատություններին, ապա դրանք ինձ համար ծիծաղելի են,- նշեց նա և հավելեց,- հայաստանյան հանդիսատեսը ծայրաստիճան դժգոհ և պահանջկոտ է, ինչից էլ քննադատ է դառնում, դա գուցե մեր երկրի ընդհանուր սոցիալ-քաղաքական մթնոլորտից է, որն էլ ազդում է մարդկանց վրա, բայց պետք է ասեմ, որ նրանց պահանջները ոչ միշտ են որակի և ճաշակի էտալոն, այսինքն՝ շատ անգամ պահանջվում է անորակ և անճաշակ գործեր ու դրանք ընդունվում են: Բայց ես այդ պահանջին չեմ հետևում, քանի որ մինչ այսօր ոչ մի անորակ և անճաշակ գործով հանդես չեմ եկել, ինձ համար կա որոշակի սահման, որից ցածր ես երբևէ չեմ ներկայանա, անկախ նրանից, թե դա ինչ աստիճանի պահանջարկ կունենա: Ես ունեմ որակի սահման և ինձ չեմ կարող այդպիսի ճոխություն թույլ տալ և իջեցնել այդ սահմանը, դա անելուց հետո ես ինձ չեմ հարգի: Ես կանեմ գործ, որը համապատասխան կլինի ժամանակակից պայմաններին, բայց որը կլինի, անպայման, որակով և ճաշակով»:

Երգչուհին անդրադառնալով անձնական կյանքին ՝ նշեց. «Իմ անձնական կյանքում, ցավոք սրտի, դեռ փոփոխություններ չկան, և, կարծես թե, դեռ փոփոխություններ չեն էլ սպասվում,- նշեց նա և այս առումով հարցին, թե անձնական կյանքում պահանջկոտ է արդյոք իրեն համարում, երգչուհին նկատեց,- շատ պահանջկոտ եմ այդ առումով, ավելին ասեմ, եթե այսօրվա Աննային համեմատում եմ տասը տարի առաջվա Աննայի հետ, ապա նկատում եմ, որ առաջվա Աննան շատ ավելի թեթև էր վերաբերվում տղամարդկանց թերություններին, հիմա շատ ավելի ծանր և բծախնդրորեն եմ մոտենում դրանց, վստահ եմ, որ գնալով այդ բծախնդրությունը էլ ավելի կխորանա»:

Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի իր ընտրյալը, երգչուհին պատասխանեց. «Նա պետք է լինի այնպիսին, որ ես ուղղակի զենքերս վայր դնեմ ու ասեմ, որ դու իմ կեսն ես, իսկ դա սրտով կզգամ հաստատ: Ես հավատում եմ, որ այս աշխարհում, երբ մարդ լույս աշխարհ է գալիս, արդեն ունի իր իրական և ճիշտ կեսը, ով վաղ թե ուշ կգտնվի, և երբ հանդիպես նրան, այնքան պարզ և վստահ կհասկանաս, որ հենց նա է քո կեսը, որ կողմնակի գործողություններ պետք չեն լինի»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին