Կառավարությունը փոխհատուցում է սիրիահայերին տրվող ՀՀ անձնագրերի պետտուրքը
ՀասարակությունՀՀ կառավարությունը փոխհատուցում է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի մեր հայրենակիցների՝ ՀՀ անձնագրերի ստացման համար վճարվելիք պետական տուրքը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը կառավարության նիստում նշեց, որ 2015 թվականի առաջին եռամսյակում նշված երկրների մեր հայրենակիցներին տրվել է 281 անձնագիր, որոնցից 235-ը՝ Սիրիայում, 39-ը՝ Լիբանանում, 7-ը՝ Իրաքում։
Պետական տուրքի փոխհատուցման համար հատկացվեց 17 մլն 180 հազար դրամ։