Կանցկացվեն հայ-կիպրական համատեղ զորավարժություններ. Սեյրան Օհանյան
ՀասարակությունՀայ-կիպրական հարաբերությունները պաշտպանական ոլորտում հենված են բարեկամական հարաբերությունների, փոխադարձ աջակցության, պատրասատակամության եւ նաեւ ընդհանուր մոտեցումների հիմքի վրա: Տեսակետը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանինն է :
Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախարար Օհանյանը նաեւ ընդգծեց, որ Կիպրոսի հետ լուրջ պայմանագրաիրավական հիմք է ստեղծված համագործակցության շրջանակում եւ այն իրականացվում է ամենամյա ծրագրի համաձայն: «Բանակցությունների ընթացքում մենք նշեցինք այն բոլոր ուղղությունները, որոնցում համագործակցելու ենք եւ դինամիկ ընթացք ենք տալու: Ստորագրեցինք 2015թ. համագործակցության պլանը, որը ներառում է ունեցած բ ոլոր ուսումնական վարժական փորձագիտական հնարավորությունները»,- ասաց նախարարը` հավելելով, որ կիպրացի գործընկերոջ այցը համապատասխան ընթացք կտա համագործակցությանը:
Սեյրան Օհանյանը նաեւ շեշտեց, որ հայ-կիպրական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ստեղծվել է միջպետական կառավարական հանձնաժողով: Շուտով կկայանա հանձնաժողովը երրորդ նիստը, որի ընթացքում կճշտվեն համագորածակցության բոլոր շրջանակները:
«Բացի միջպետական եւ պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության շրջանակից, խոսեցինք տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրներից: Ընդհանուր առմամբ հանդիպումները թույլ են տալիս եւս մեկ անգամ արձանագրելու, որ ունենք միասնական մոտեցում, որի շրջանակում մեր համատեղ ջանքերն ուղղելու ենք հանուն միջազգային խաղաղության եւ կայունության ամրապնդման խնդիրներին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը համատեղ քննարկումների շրջանակում առաջարկություն է արել վարժական համատեղ միջոցառումների շրջանակում անցկացնել համատեղ զորավարժություններ: Ի պատասխան Օհանյանն ասել է, որ հայկական կողմն ընդունում է այդ գաղափարը, եւ մարտական ու օպերատիվ պատրաստության պատասխանատուներին հանձնարարություն է տրվել, որպեսզի ծրագրավորեն եւ որոշեն այն գործողությությունների շրջանակը, որոնք իրականացվելու են: