Հաստատվեց ամառային զորակոչի անցկացման նախագիծը
ՀասարակությունՀՀ կառավարությունը հաստատեց 2015 թվականի ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը։ Գործադիրի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ որոշման նախագծում սահմանված են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները։
Նախագծով սահմանվել են նաև հանրապետական զորակոչային հանձնաժողովի, մարզային զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի կազմերը: