Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների պատճառները
ԲլոգՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերջին շրջանում անընդհատ լրահոսում կարելի է հանդիպել գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ նյութեր:
Իրավիճակը հատկապես հրատապ է այն պատճառով, որ միջադեպերի հետևանքով մարդկային զոհեր ու վիրավորներ են գրանցվում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այսօր կայացած կառավարության նիստում, վարչապետը մտահոգություն հայտնելով վերոնշյալի կապակցությամբ, հանձնարարել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ մանրամասն ուսումնասիրել միջադեպերի պատճառները, որպեսզի հնարավոր լինի արագ կարգավորումներ տալ:
Համապատասխան լուծումների պայմաններում հնարավոր կլինի էապես նվազեցնել գրանցվող միջադեպերի թիվը: